Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համացանցում հայտնվել են ցուցարարներին ծեծի ենթարկած «Բերկուտի» աշխատակիցների անունները

Համացանցում հայտնվել են ցուցարարներին ծեծի ենթարկած «Բերկուտի» աշխատակիցների անունները
13.01.2014 | 11:15

Համացանցում հայտնվել են ՈՒկրաինայի ոստիկանության «Բերկուտ» հատուկ ուժերի այն աշխատակիցների անունները, ովքեր բռնության և ծեծի են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին: Այն հրապարակվել է Bandosam.net կայքում:

Փաստաթուղթը բաղկացած է հատուկ ծառայության զինվորների անուններից, հատկապես նրանց, ովքեր կասկածվում են իրավիճակն հրահրելու և ընդդիմությանը ծեծի ենթարկելու համար: Բացի այդ, ճշտվում են նրանց ծննդյան տարեթվերն ու ամսաթվերը, հավաքվում է տեղեկություն նրանց բնակության և աշխատավայրերի վերաբերյալ: Կայքի ղեկավարությունը հայտարարել է, որ մարդասիրական նկատառումներով դեռ ամբողջությամբ չեն հրապարակի առկա տվյալները, սակայն իրավունք են վերապահում անել դա վերջիններիս կողմից բռնություն կիրառելու դեպքում:

Այժմ ցուցակում գրեթե երեք հազար մարդու անուն կա: Կայքի պատասխանատուները նշում են, որ հաշվառումը չի ավարտվել, և ավելի ուշ կթարմացվի այն: Նրանց զեկույցում նշվում է նաև, որ ցուցակում կան որոշ զինյալների անուններ, ովքեր 2013-ի դեկտեմբերից «Բերկուտ»-ում չեն ծառայել, ինչը նույնպես պետք է ճշտել` թյուրիմացությունից խուսափելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ